Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի իշխանությունների կողմից իրեն առաջադրած մեղադրանքը քաղաքական է համարում: Այս մասին գրում է Грузия online-ը:
«Այն բանից հետո, երբ ոչ մեկ չգտավ իմ գողացած միլիարդները, քանի որ ես երբևէ ոչինչ չեմ յուրացրել, ընդհակառակը՝ Վրաստանի բյուջեն 11 անգամ ավելացրել եմ, չկարողացան ապացուցել ոչ մի կոնկրետ հանցագործություն: Ես ոչ մի հանցանք չեմ գործել և երկրում գրեթե զրոյական եմ դարձրել հանցագործության մակարդակը, և ինձ քաղաքական մեղադրանք են առաջադրել»,- գրել է նա:
Նա նշել է, թե չնայած Ռուսաստանը հաճախ է երկրում անկարգություններ կազմակերպել, այդ թվում՝ տեղացի գործիչների միջոցով, սակայն իրենք երբեք ոչ մեկին չեն բանտարկել, քանի որ ազգային միասնականությունը վեր են դասել:
«Այսօր Ռուսաստանը նշում է այդ ձեռքբերումը, սակայն Համաշխարհային գործընթացներն այնպես են դասավորվում, որ Պուտինի ազդեցությունն ամեն անցնող օր ավելի է թուլանում, և մենք անպայման կազատվենք օլիգարխից, ու Վրաստանը մեկընդմիշտ կհաղթի»,- գրել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահի դեմ։