Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին քրեական պատասխանատվության կենթարկվի: Դատարանը մերժել է ֆուտբոլիստի վրայից հարկերից խուսափելու մեղադրանքը հանելու հայցը:
Նախկինում նշվում էր, թե ֆուտբոլիստը հարկերից խուսափելու համար կեղծ ընկերություն էր բացել: Սակայն պետական մարմինը դիմել էր դատարանին, որպեսզի Մեսսիի վրայից հանվի այդ գործը և մեղադրանք առաջադրվի միայն նրա հորը՝ Խորխե Մեսսիին:
Մեսսիի հայրը պնդում է, որ իր որդին ոչ մի կապ չունի այդ ընկերության բացման հետ, սակայն դատարանը կարծում է, որ ֆուտբոլիստը կարող էր իմանալ այդ մասին և տալ իր համաձայնությունը: Նրանք մեղադրվում են մոտ 4 մլն եվրո հարկերից խուսափելու մեջ: