Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը չի ցանկանում հեռանալ թիմից: Այդ մասին հայտնել է նրա գործակալ Մանուել Գարսիա Կիլոնը: Նա հայտարարել է, թե Լոպեսը չի ուսումնասիրում այլ ակումբ տեղափոխության տարբերակը:
«Կլքի արդյո՞ք Դիեգոն «Ռեալ»-ը Կեյլոր Նավասի տեղափոխությունից հետո: Ներկայումս այդ տարբերակը չի ուսումնասիրվում: Դիեգոն կմնա «Ռեալ»-ում»,- ասել է գործակալը: