
Ճապոնիայում հուլիսի 21-ից շոգի պատճառով մահացել է 15 մարդ, իսկ 8580-ը՝ հոսպիտալացվել: Այս մասին հայտնել է երկրի Հրշեջ ծառայության վարչությունը:
Նշենք, որ անցած շաբաթ Ճապոնիայի մեծ մասում շոգ եղանակ էր, որի գագաթնակետը եղավ ուրբաթ ու շաբաթ օրերին: Միայն շաբաթ օրը մահացել է 7 մարդ, հոսպիտալացվել՝ 1.8 հազարը:
Ճապոնիայի գլխավոր հիդրոօդերևութաբանական գործակալության տվյալներով, Օբամա քաղաքում գրանցվել է 38.7 ջերմաստիճան, Կիոտոյում՝ 38.3, Տոյամա ու Յոնագո քաղաքներում՝ 38: