Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վերանորոգման աշխատանքների հետ կապված, մարտի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պող. 12-80, Խորենացու փող. 28-160, Նար-Դոսի փող. 5-40, Գլինկայի փող. 1-13 հասցեների ու նրբանցքների, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Արհեստավորների փողոցների ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ջրազրկում Կենտրոն համայնքում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ