Վարդենիսում քրեական հեղինակությունը դանակահարել է վարորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:

Ինչպես տեղեկացնում են  Armlur.am-ի հավաստի աղբյուրները, քաղաքի բնակիչներ մոտ 26-ամյա Արմեն Բուդոյանն ու Մասիս Շվոյանը ավտոմեքենաներով երթևեկելիս իրար չեն զիջել, ինչն էլ հանգեցրել է դանակահարության:

Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ այն բանից հետո, երբ վերոնշյալ վարորդներն իրար չեն զիջել, Արմեն Բուդոյանը, ով հայտնի է Բուդո մականվամբ, իջել է մեքենայից, որպեսզի զրուցի Շվոյանի հետ, սակայն զրույցը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով Շվոյանը հանել է իր գրպանից դանակն ու հարվածել Բուդոյանին:

Վերջինիս տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ մոտ 12 ժամ վիրահատելուց հետո հնարավոր է եղել նրա կյանքը փրկել: Ինչպես մեզ տեղեկացրին զինհոսպիտալից, Բուդոյանը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժնում, նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Ոստիկանության լրատական բաժնից հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:

Armlur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Շվոյանին Վարդենիսում քրեական հեղինակություն են համարում, և նա հայտնի է մի շարք աղմկահարույց դեպքերով:




Լրահոս