
Ոստիկանությունը Յալթայում ձերբակալել է 10 «օրենքով գողի», որոնք այնտեղ էին եկել Ռուսաստանի տարբեր շրջաններից` իրենց ազդեցության ոլորտների տեղաբաշխման համար, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Հավաքն ընդհատվել է Յալթա քաղաքի հյուրանոցներից մեկի տարածքում: Արդյունքում ձերբակալվել է 10 այսպես կոչված «օրենքով գող», որոնք ապրում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում», ասվում է հաղորդագրությունում: