«SOS Սևան»-ը կոչ է անում ոտքի կանգնել և պաշտպանել Սևանա լիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SOS Սեւան նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը կոչ է անում հայ ազգին ոտքի կանգնել` պաշտպանելու Սեւանա լիճը:

«Հարգելի’ ՀՀ քաղաքացիներ, ես` S.O.S Սեւան նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանս, կոչ եմ անում ազգովի ոտքի կանգնել` պաշտպանելու մեր Հայոց աշխարհի հրաշք Սեւանա լիճը: Մենք պիտի ընկալենք ու հասկանանք, որ սա հատուկ դավադրություն է հայ ազգի նկատմամբ, դավադրություն, որը կզրկի մեր ժողովրդին իր միակ ու անկրկնելի ջրային պաշարից, վտանգի տակ դնելով մեր հայ ժողովրդի անվտանգությունը, կզրկի մեզ գոյատեւելու ու ապրելու իրավունքից: Սեւանա լճի անկանոն, չհիմնավորված շահագործումը վերջնականապես կոչնչացնի մեզ` բոլորիս:

Ջրի մակարդակի իջեցումը կհանգեցնի լճի կործանմանը, կանհետանան ձկները, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հանցավոր վերաբերմունքի պաճառով չմաքրված լճի հատակը կհանգեցնի Սեւանի ճահճացմանը: Բազմաթիվ ընտանիքներ ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրերը, քանի որ իրենց դարեր շարունակ կերակրող լիճն արդեն անկյանք կլինի: Կողբանք ազգովի մեր գեղեցկուհու համար, բայց ուշ կլինի, անվերադարձ կկորցնենք այն, ինչը կերակրել պահել եւ փայփայել է մեզ` չպահանջելով մեզանից ոչինչ: Ցավով եւ վշտով կհիշենք անդառնալի կորուստը, բայց ուշ կլինի: Կպարսավենք, կվատախոսենք, բայց անարդյունք: Եվ որպեսզի չողբանք, չկորցնենք, չպատժվենք, հենց հիմա, հենց այս պահից ոտքի կանգնենք:

Ահա այն կռույցները որոնք պատասխանտվությունն են կրում Սեւանա լճի կառավարման, պահպանման, գոյատեւմնան համար`

Ազգային ժողով

Ջրային տնտեսության պետական կոմիտե

«Սեւան» ազգային պարկ

Բնապահպանության նախարարություն

Սեւանի պահպանման հանձնաժողով:

Այս կառույցները պիտի պատասխան տան մեր ժողովրդին Սեւանի կործանման համար:

Պարոնա’յք, դուք պիտի պատասխան տաք Ձեր անարգել, անպատիժ, հանցավոր գործողությունների համար:

ՀՀ քաղաքացինե’ր, թույլ չտանք որ մի կաթիլ ջուր անգամ անարգել օգտագործվի Սեւանա լճից հանուն մեր երեխաների, հանուն մեր հայրենիքի եւ ժողովրդի անվտանգ եւ երջանիկ ապագայի»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը դրսեւորեցին ոչ թափանցիկ գործելաոճ. առանց խորհրդարանական քննարկումների ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության առաջարկով ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն` Սեւանա լճից ջրառը 2014թ-ին կկազմի առավելագույնը մինչեւ 270 միլիոն խմ: Այս թվի մասին հասարակայնությունը տեղյակ չէր, քանի որ պետական մարմինների հետ քննարկումների ժամանակ միշտ նշվել է, որ Սեւանա լճից առավելագույնը բաց է թողնվելու մինչեւ 240 միլիոն խմ ջուր:




Լրահոս