Մարտի 27-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը խուլիգանություն է կատարել:Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 1959 թ. ծնված Գագիկ Կ.-ին:Պարզվել է, որ նա թռիչքի ընթացքում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, շուրջ 45 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:Կատարվում է հետաքննություն:
բերման են ենթարկել հասարակական կարգը խախտելու համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ