Մեծ Բրիտանիայում ստեղծել են մի սարք, որը կօգնի գիրացած շներին բարձրանալ աստիճաններով՝ առանց մեծ ջանքեր գործադրելու,- գրում է The Sun: Նորամուծությունն իրենից ներկայացնում է պլաստիկ սայլ՝ համալրված բարձրացնող մեխանիզմով: Զամբյուղ-վերելակը ստեղծվել է գեր կենդանիների թվի տվյալները Մեծ Բրիտանիայում հրապարակելուց հետո: Պարզվել է, որ Բրիտանիայում 8.3 մլն շներից ամեն երրորդը տառապում է ավելորդ քաշով: Ընդ որում, գեր շների թիվը երկրում գնալով միայն ավելանում է: Որպեսզի շունը կարողանա օգտագործել Stair Of The Dog 2022 անվանումով սարքը, հարկավոր է միայն, որպեսզի նա նստի զամբյուղի մեջ եւ այն շարժման մեջ դնի՝ թաթով սեղմելով համապատասխամ կոճակը: Իսկ թե որքան են հեղինակները գնահատում Stair Of The Dog 2022-ը՝ չի նշվում:
հատուկ վերելակ՝ Գեր շների համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ