Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը կունենա ռուսական խոհանոցին բնորոշ կոլորիտ: 1000 մարդու համար նախատեսված ընդունելությունը երկրի գանձարանին կարժենա 26 մլն ռուբլի, կհյուրասիրվեն ռուսական ավադական խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ: Կերակրացանկը կազմվել է ազգային մթերքներն ի ցույց դնելու հաշվարկով: Հիշեցնենք, որ մարտի 4-ին ՌԴ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակել էր երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը` ստանալով ձայների 36.6 տոկոսը: ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին:
Ռուսական ավանդական խոհանոց` Պուտինի երդմնակալությանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ