Թվում է, թե բարձրագույն կրթությունը հաստատող դիպլոմ ունենալը մեր օրերում այնքան էլ չի կարևորվում: Armlur.am-ը որոշեց երևանցիներից ճշտել, թե նրանք որքանով են կարևորում իրենց կողակցի ուսումնառության աստիճանը:
Դժվար է ասել, թե մեր հանդիպած համաքաղաքացիներն էին ընդգծված կերպով գնահատում բարձրագույն կրթությունը, թե տեղի ունեցածը զուտ պատահականություն էր, այնուամենայնիվ, մեր բոլոր զրուցակիցներն ուրախությամբ շեշտեցին երևույթի կարևորությունը:
Շատերն էլ նկատեցին, որ ինչ-որ չափով բարձրագույն կրթություն ասվածը մեր ժամանակներում պայմանական հասկացողության է վերածվել, քանի որ շատերը դիպլոմ ունեն, բայց նրանց զարգացվածության աստիճանը, մեղմ ասած, հուսահատեցնող է: