«Ռոսնեֆտ»-ի պատժամիջոցները կարող են ազդել բրիտանական ընկերության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական BP ընկերությունը նախազգուշացրել է, որ հետագա տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կարող են բացասական ազդեցություն ունենալ իրենց բիզնեսի վրա: Նա հայտնել է, որ շնորհիվ ռուսական նավթարդյունահանող «Ռոսնեֆտ» ընկերությունում ներդրումների՝ ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում եկամտի աճ է եղել:

Ընկերության եկամուտը կազմել է 3,18 մլրդ դոլար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 2,4 մլրդ դոլարի համեմատ:

Նշենք, որ ռուսական ընկերության ղեկավար Իգոր Սեչինի անունն արդեն ավելացվել է այն պատաժամիջոցների ցուցակում, որոնց հետ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելված է բիզնես վարել:




Լրահոս