Բաթումիում կառուցվող շատրվանից ճաճա է հոսելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում ալկոհոլ արտադրողները բավականին օրիգինալ միջոց են հորինել իրենց արտադրանքը գովազելու համար: Բաթումիի լողափերից մեկում կառուցվելու է 25-մետրանոց աշտարակ, որի մաս է կազմելու նաեւ շատրվանը, որից հոսելու է վրացական տարբեր ընկերությունների արտադրած վրացական ազգային ճաճա օղի: Վրացական լրատվամիջոցները փոխանցում են, որ շատրվանից մշտապես չի հոսելու ճաճա, այլ շաբաթը մեկ անգամ` 10-15 րոպե: Ներկա պահին արդեն շատրվանի կառուցման աշխատանքներն են տարվում :




Լրահոս