ՀԱՎԱՏԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել, որպեսզի դատախազների աշխատանքային խումբ ստեղծվի, որը կզբաղվի ընտրախախտումների փաստերի առթիվ բոլոր հաղորդումների գրանցմամբ, հաշվառմամբ, դրանց ընթացք տալով եւ հսկողություն իրականացնելով: «Հետեւելու ենք, որ բոլոր հաղորդումները, դիմում-բողոքներն օրինական լուծում ստանան: Բացի դա, դատախազների այդ խումբը նպաստելու է, որպեսզի շատ օպերատիվ կարգով դրանցով որոշումներ կայացվեն, եւ քաղաքացիները կարողանան օրենքով նախատեսված կարգով բողոքարկել բոլոր կայացրած որոշումները»,-հավաստիացրել է գլխավոր դատախազը: Իհարկե, լավ է, որ իշխանությունները փորձում են հնարավորինս լավ կազմակերպել սպասվող ընտրությունները, բայց միեւնույն է, չենք հավատում: Մինչ այս էլ բազում ընտրություններ են եղել, կարո՞ղ եք հիշել, թե քաղաքացու քվեն գողացող քանի տականք է պատժվել:




Լրահոս