Մեծ Բրիտանիան կխստացնի ԵՄ անդամ այլ երկրների գործազուրկ քաղաքացիների՝ երկրում գտնվելու պայմանները. հայտնել է Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը:
«Մենք էմիգրացիոն համակարգը կբարեփոխենք այնպես, որ առաջին տեղում հայտնվեն բրիտանացիները»,- նշել է նա:
Վարչապետը պարզաբանել է, որ այսուհետ օտարերկրացիների համար գործնականում, կարծես թե, անհնար կլինի Մեծ Բրիտանիայում քաղաքային բնակարան ստանալ:
Նա նաև ընդգծել է, որ կառավարությունը խստորեն կպայքարի այն օտարերկրացիների դեմ, որոնք Միացյալ Թագավորությունում մնում են որպես ուսանող, իսկ հետո անօրինական կերպով աշխատում են բրիտանական տնտեսության տարբեր ոլորտներում:
«Եթե քոլեջի ընտրած ուսանողների 10%-ին մերժվի Մեծ Բրիտանիա մուտքի այցագիր տրամադրել, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կզրկվի արտոնագրից»,- նշել է Քեմերոնը: