
Այսօր Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 100 պաղեստինցի: Զոհերը գրանցվել են Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով. գրում է РИА Новости-ն:
Երեկ Իսրայելի բանակը խոստացել էր հրաժարվել հարձակվողական գործողություններից, սակայն 1 օրվա ընթացքում 10 զինվորների մահը ստիպել է զինվորական ղեկավարությանը վերադառնալ նախկին մեթոդներին, որոնց վերջին 3 շաբաթում զոհ է դարձել մոտ 1.100 պաղեստինցի:
Իսրայելի կողմից գրանցվել է 56 զոհ, որոնցից 53-ը՝ զինվորականներ: