
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն նշել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին աշխարհի ամենալավ մարզիչն է:
«Անչելոտին աշխարհի լավագույն մարզիչն է: Շատ ուրախ եմ, որ հենց նրա գլխավորությամբ «Ռեալ»-ը նվաճեց Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը, քանի որ դա հիանալի պահ էր մադրիդյան ակումբի համար»,- հայտարարել է Դել Պիերոն: