Երեւանի 12 ընտրատեղամասում ուշագրավ պատկեր է ստացվել. ՕԵԿ-ը, որին Սերժ Սարգսյանը վերջերս համարել էր բարոյական ուժ, նշված ընտրատարածքում առաջադրել է Բենզին Ռուբո մականունով Ռոբերտ Մասումյանին: Ուշագրավն այն է, որ նա ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի նախապատրաստման մեղադրանքով կալանավորված երգիչ Աֆոնի եղբայրն է: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Մասումյանը ե՛ւ 2007թ. ԱԺ ընտրություններում, ե՛ւ 2009թ. Երեւանի քաղաքապետի ընտրություններում ղեկավարել է ԲՀԿ-ի Շենգավիթի տարածքային կառույցը: Սակայն եղբոր հետ կատարված սկանդալային պատմությունից հետո նրան հեռացրել էին ԲՀԿ-ից: Փաստորեն, հիմա էլ առաջադրվել է ՕԵԿ-ի կողմից:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ