
Հուլիսի 29-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լազոյի փողոցի թիվ 20 տան տանիքում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻԱԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.47-ին, մարվել 15.14-ին:
Ամբողջությամբ այրվել են թիվ 18 և թիվ 20 տների, մասամբ` թիվ 16 տան տանիքի փայտյա կառուցատարրերը: