ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավոր, անկուսակցական Գրիգորի Մարգարյանը, ով այս պահին Ազգային Ժողովում Հանրապետական խմբակցության անդամ է, հիմա էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ է: Հիշեցնենք, որ «Օրինաց երկրից» դուրս գալուց հետո Մարգարյանը թեեւ չանդամակցեց որեւէ այլ կուսակցության, սակայն 2007-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում էր: ԱԺ այս ընտրություններին նա առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից եւ ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում` 73-րդ տեղում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեր հարցին, թե ինչպես այդպես ստացվեց, խիստ սպառիչ պատասխան տվեց. «Ստացվել է այնպես, ինչպես ստացվել է»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ Մարգարյանը երբեք էլ ՀՀԿ անդամ չի եղել, եւ որեւէ արտառոց բան չի տեսնում, որ հիմա նա ԲՀԿ ցուցակում է:




Լրահոս