Մեծամասնական մի շարք ընտրատարածքներում հետաքրքիր պայքար է ծավալվում «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ: Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում թեեւ «խոսացած» է, որ պետք է ընտրվի ՕԵԿ ներկայացուցիչ Կարեն Բոթոյանը (Սերգեյ Մանուկյանի` շինանյութի Սերգեյի փեսան), այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Սահակյանը լուրջ գլխացավանք է դարձել: Նրա համար ակտիվ աշխատում է ԱԺ պատգամավոր Հրանտ Մադաթյանը` Մոթելի Հրանտը, որին արգելվեց թեկնածություն առաջադրել այդ ընտրատարածքում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ընտրատարածքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը 2007-ի նման «տակից» աշխատում է ԲՀԿ-ի համար: Նա Գեղարքունիքի հանրապետական փոխմարզպետ Արտյուշ Ղուկասյանին արդեն հրահանգել է աշխատել ԲՀԿ-ի համար: Արտյուշն էլ ակտիվորեն լծվել է ԲՀԿ-ական Սահակյանի ընտրարշավին: Շինանյութի Սերգեյն էլ, ընկած դռնեդուռ, իրեն աջակիցներ է որոնում:
ԴՌՆԵԴՈՒՌ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ