ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան կուսակցություններն ավելի լարված են սկսում իրենց անդամներին հաշվել: «Ժողովուրդ» օրաթերթն իր ընթերցողներից ահազանգ ստացավ այն մասին, որ օրերս իրենց տուն են զանգահարել Հանրապետական կուսակցության գրասենյակից եւ հիշեցրել, որ ինքը ՀՀԿ անդամ է: «Ես մի քանի տարի առաջ, հանուն իմ աշխատանքի, դիմում գրեցի ու մտա ՀՀԿ: Բայց հետո ո՛չ գնացել, ո՛չ եկել եմ, ո՛չ էլ վկայական եմ ստացել: Հիմա քրքրել են թղթեր-մղթեր, զանգել, ասում են` դու ՀՀԿ-ական ես: Ուղղակի չեմ ուզում ասեմ` որ տարածքն ա, ընկեր տղերք կան, չնեղացնեմ: Էնքան որ ուզում էի ձեզ տեղյակ պահել, որ մեզ սկսել են հիշեցնել: Չգիտեմ` հետո ինչ կանեն»,-ասաց խմբագրություն զանգահարած տղամարդը` կանխատեսելով, որ առաջիկայում գուցե նաեւ ընտրակաշառք առաջարկեն:




Լրահոս