Սուսաննա Աբրահամյանը, ով երեկ հրաժարական է տվել ՕԵԿ մամուլի խոսնակի պաշտոնից, դուրս կգա նաեւ կուսակցությունից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշել է, որ պատճառը համամասնական ընտրացուցակում իրեն 36-րդ տեղն առաջարկելն է եղել, մինչդեռ ինքն առնվազն պետք է առաջին 20 հոգու մեջ լիներ: Ըստ Աբրահամյանի՝ կուսակցությունում չեն գնահատել իր աշխատանքը, ավելին, մամուլի խոսնակի դերը հատկապես նման ներքաղաքական իրավիճակում: Նա կուսակցության վարկանիշի համար արել է ամեն ինչ, լրատվամիջոցների հետ «կռիվ տվել», հարաբերություններ կառուցել, բայց այդպես էլ չի գնահատվել: ՕԵԿ-ի մամուլի նոր խոսնակ է նշանակվել Հարություն Ամիրյանը:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ