
Հանրապետության տարածքում հուլիսի 28-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 29-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-30-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: