Ճապոնիան և ԱՄՆ-ն այս տարվա աշնանը կսկսեն աշխարհում ամենամեծ աստղադիտակի կառուցումը. հայտնում է ITAR-TASS-ը:
Շինարարությունը կանցկացվի ծովի մակարդակից 4 000 մ բարձրության վրա:
Աստղադիտակի հսկա հայելին կմոնտաժեն մոտ 500 սեգմենտներից, իսկ դրա տրամագիծը կգերազանցի 30 մետրը:
Աշխարհում ամենամեծ աստղադիտակի ծախսերի մեկ քառորդը՝ մոտ 367 մլն դոլար, կստանձնի ճապոնական կողմը: