Գրիզմանն Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից է. Կամիներո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ատլետիկոյի» սպորտային տնօրեն Խոսե Լուիս Կամիներոն խոսել է թիմի նորեկ Անտուան Գրիզմանի մասին։

«Մենք շատ ուրախ ենք, որ գործարքը կայացավ։ Անտուանն ի սկզբանե առաջնային նպատակ էր մեզ համար, և մենք կարողացանք ձեռք բերել նրան։

Նա Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և դա ապացուցել է «Ռեալ Սոսյեդադում» իր ցուցադրած խաղով։

Նա հիանալի է խաղում երկու եզրերում, ինչպես նաև՝ խաղարկողի դիրքում։ Գրիզմանն ունի արագություն, հարվածելու և փոխանցում կատարելու դիպուկություն», – նշել է Կամիներոն:




Լրահոս