ՉԵ՞Ն ԳՐԱՆՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել իրավապահ, քննչական մարմիններ եւ ԿԸՀ: Ըստ Հակոբյանի` Սարոյանը բիզնես ունի Ուկրաինայում ու Ռուսաստանում, ուստի տարվա գերակշիռ մասն անց է կացնում այնտեղ: «Ես արդեն իրավաբաններ եմ գործուղել Օդեսա եւ Մոսկվա, այնտեղից մենք պետք է հանենք նրա մուտքի եւ ելքի պատճենները` ամիս-ամսաթվով, եւ ժամանակավոր գրանցման վայրը, որպեսզի կարողանանք ցույց տալ իրականությունը»,-ասել է Հակոբյանը:
Սակայն Սարոյանն «Ազատության» հետ զրույցում հերքել է պնդումները. «Մեր իրավապահ մարմինները կստուգեն, ու բոլորը կհասկանան, որ նորից պրովոկացիա է»:




Լրահոս