ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ անձի շուրջ կատարյալ հիմարություններ տարածող բոլորի համար վերջին անգամ եմ հայտարարում` ես «ոչ ոքի մարդը» չեմ: Ես Ծառուկյանի մարդն եմ»:

Տիգրան Ուրիխանյան aravot.am

Երբ տարիներ առաջ Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին հարցրել էին, թե դուք ում մարդն եք, ասել էր` իմ կնոջ` այդպիսով մեկընդմիշտ փակելով իր` «որեւէ մեկի մարդը» լինելու թեման: Իսկ Տիգրան Ուրիխանյանն անգամ հումորի զգացողություն չունի, որպեսզի իր իսկ կողմից ստեղծված իրավիճակը շտկի: Նա մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանին էր օգնում, հիմա իրեն վերջնականապես համարում է Ծառուկյանի մարդը: Ու դժվար է ասել, թե մյուս խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ բացահայտումներ կանի ինքն իր մասին: Թեեւ լավ կլիներ խոսելիս հաշվի առնել հնարավոր զարգացումները. Սամվել Բալասանյանն էլ ասում էր` իր ճակատին ՕԵԿ է գրված: Բայց որտե՞ղ է:




Լրահոս