Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ և արդեն պարզ են այն ոլորտները, որոնց վերաբերում են պատժամիջոցները:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի տնտեսության ամենակարևոր՝ էներգետիկայի, պաշտպանության և ֆինանսական ոլորտների նկատմամբ:
Օբաման նշել է, որ սա նոր սառը պատերազմ չէ, այլ ընդամենն այն բանի արդյունքն է, որ Ռուսաստանը չի ցանկանում ընդունել այն, որ Ուկրաինան կարող է գնալ իր ուղով:
Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ պատժամիջոցների թիրախում են հայտնվել Միավորված նավաշինական կորպորացիան, ВТБ բանկը, «Россельхозбанк»-ը և «Банк Москвы»-ն: