Ջեկոն բանակցում է «Մանչեսթեր սիթի»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարձակվող Էդին Ջեկոն հայտարարել է, որ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում «Մանչեսթեր սիթի»-ի հետ: Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է առաջիկա ամռանը:

«Կարող եմ ասել, որ ես երջանիկ եմ «Մանչեսթեր սիթի»-ում: Ներկայումս ակումբի հետ նոր պայմանագրի մանրամասներն ենք քննարկում: Կտեսնենք, թե ինչ կլինի, բայց կարևորն այն է, որ երջանիկ եմ «Սիթի»-ում»,- նշել է Ջեկոն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը 26 գոլի հեղինակ է դարձել:

 




Լրահոս