
Այսօր Ընկերության միջազգային օրն է: Այս առիթով armlur.am-ը երիտասարդներից հետաքրքրվեց, թե նրանք ինչպես են ընտրում ընկերներին և ինչն են գնահատում նրանց մեջ:
Ժամանակներն ու մարդիկ փոխվում են, բայց ընտրության չափանիշները, բարեբախտաբար, նույնն են մնում: Մարդն իր ընկերոջ մեջ գնահատում է անկեղծությունը, ազնվությունը, նվիրվածությունը, ինքն այդպես վերաբերվում իր ընկերոջը և նույնն էլ սպասում նրանից:
Եվ չնայած հատկապես այսօր է ախարհը նշում Ընկերության օրը, բայց ընկերությունն այն սուրբ հարաբերության դրսևորումն է, որն ամեն օր է պետք գնահատել: