ՍՈՂԱՆՔՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին` ժամը 20:50-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 37 տան մոտակայքում առկա է սողանքի ակտիվացման եւ քարաթափման  սպառնալիք, ինչից տունը կարող է փլուզվել: Ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով ՃԿԿ օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցեով: Տեղանքի արտաքին զննումից պարզվել է, որ տան մոտակայքում առկա է ակտիվ սողանք, որի գոտում կան խոշոր քարի զանգվածներ: Դրանց անկումը կարող է հանգեցնել տան կառուցվածքային տարրերի վնասմանը: Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ու Երեւանի քաղաքապետարանը:




Լրահոս