Լևոն Հայրապետյանն առավոտյան կորցրել է գիտակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի մեկուսարանում գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանը առավոտյան կորցրել է գիտակցությունը, նրան գիտակցության են բերել անուշադրի սպիրտի օգնությամբ: Այս մասին հաղորդում է Artsakh Today մամուլի կենտրոնը:

Գործարարի զարմիկ Գուրգեն Հայրապետյանը հայտնել է, որ Լևոն Հայրապետյանը դեռ իրեն շատ վատ է զգում, բայց կարողանում է շփվել փաստաբանի հետ:

«Նման միջոցով այդքան հիվանդ մարդուն պատժելը անմարդկային է: Չէ՞ որ խոսքը տնտեսական գործունեության մասին է: Իսկ նրան վերաբերվում են այնպես, կարծես թե նա ինչ-որ մեկին սպանել է, և նրան բռնել են հանցանքի վայրում: Օր առաջ պետք է նրա խափանման միջոցը փոխել տնային կալանքի»,- ասել է Գուրգեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ հայազգի գործարարի առողջական վիճակը մեկուսարան տեղափոեխվելուց հետո կտրուկ վատացել էր, և նրա փաստաբանները պայքարում են վերջինիս խափանման միջոցը փոխելու համար:




Լրահոս