Հայաստանի քաղաքացին փորձել է Վրաստան չմաքսազերծված ապրանք ներմուծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստան-Վրաստամ սահմանին՝ Հայաստանի քաղաքացուց շուրջ 1 կգ ոսկյա եւ արծաթե զարդեր, ինչպես նաեւ մաքսանենգ ծխախոտ են առգրավել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ չհայտարարագրված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 36.819 լարի (շուրջ 21.000 դոլար):

«Հայաստանի քաղաքացին  վրաց-հայկական սահմանի «Սադախլո» հսկիչ-անցագրային կետով փորձել է շուրջ 1 կգ չհայտարարագրված ոսկյա եւ արծաթե զարդեր եւ 110 տուփ ծխախոտ անցկացնել: Ապրանքը հայտնաբերվել է ավտոբուսում, որտեղ գտնվել է քաղաքացին»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:




Լրահոս