Քաղաքացի Ժորա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, 2009 թվականին, իրենից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` նույն հիմնարկում արգելանքի տակ գտնվող իր երկու որդիներին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
ՀՔԾ մամուլի ծառայություն