
«Ռոսսելխոզնադզոր»-ը օգոստոսի 1-ից Լեհաստանից Ռուսաստան ներկրվող մթերքների վրա սահմանափակումներ կկիրառի. «ՌԻԱ նովոստի» գործակալությանը հայտնել է ընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեենկոն:
«Մենք որոշում ենք կայացրել սահմանափակել Լեհաստանից ՌԴ ներկրվող գրեթե բոլոր մթերքները: Դրանք կապված են արտոնագրերի խախտման հետ», – նշել է նա:
Երեքշաբթի Ալեքսեենկոն կրկին հայտարարել էր, որ կսահմանափակվի նաև Լեհաստանից կաղամբի ներկրումը Ռուսաստան: