Սոցիալապես խոցելի խմբերի համար հատուկ ուղեվարձ կսահմանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդատուների կողմից աշխատանքներն ամփոփելուց հետո կհրավիրվի հանձնաժողովի նիստ՝ արդյունքները քննարկելու համար: Այս մասին Armlur.am-ի հարցմանն ի պատասխան նշել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևան քաղաքի հանրային տրանսպորտի ուղևորավարձի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետի որոշմամբ ձևավորված հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվել են բաց և թափանցիկ, իսկ արդյունքները հրապարակվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ հրավիրված միջազգային խորհրդատուի կողմից հրապարակվեցին ուսումնասիրության արդյունքները, որոնք նույնպես տեղադրվել են պաշտոնական կայքում: Հաշվի առնելով առաջարկված ուղևորավարձի բարձր ցուցանիշները, հրապարակայնորեն առաջարկվեց ներկայացնել մոտեցումներ և առաջարկներ՝ հաշվարկված ծախսերը նվազեցնելու և ընդունելի ցուցանիշներ ձևավորելու համար:

Ներկայում աշխատանքներ են տարվում առաջարկներն ամփոփելու, ինչպես նաև խորհրդատուների հետ միասին սոցիալապես խոցելի խմբերի խնդիրը կարգավորելուն ուղղված մոտեցումներ ձևավորելու ուղղությամբ: Խորհրդատուների կողմից աշխատանքներն ամփոփելուց հետո կհրավիրվի հանձնաժողովի նիստ՝ արդյունքները քննարկելու համար», – ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:




Լրահոս