ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«France Football» ամսագիրը հրապարակել է ժամանակակից ամենահարուստ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը: Եւ ի՞նչ, արգենտինացի ֆուտբոլիստ Լեոնել Մեսին գլխավորել է ֆուտբոլիստ-միլիոնատերերի  ցուցակը: Նրա  եկամուտը վերջին տարվա ընթացքում շատ ավելին է եղել, քան Քրիստիանո Ռոնալդուինն ու Դեյվիդ Բեքհեմինը: Աստղային իր կարիերան ավարտող Բեքհեմը Մեսիից 1.5 միլիոն եվրոյով պակաս է վաստակել ընթացիկ տարում` աշխատելով ընդհանուր առմամբ 31.5 միլիոն եվրո: Մադրիդյան «Ռեալ»-ի աստղ Ռոնալդուն նույնպես իր տարեկան եկամուտով զիջում է Մեսիին. տարվա ընթացքում նա աշխատել է 21 միլիոն եվրո: Իսկ ինքը` Մեսին,  այս տարի վաստակել է 33 միլիոն եվրո:




Լրահոս