Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու համար ազգային հավաքական կհրավիրի կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին:
Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դունգան հուսով է, որ 22-ամյա ֆուտբոլիստը կարող է մասնակցել Կոլումբիայի և Էկվադորի հավաքականների հետ ընկերական խաղերին, որոնք կայանալու են սեպտեմբերի 5-ին և 9-ին:
Հիշեցնենք, որ Նեյմարը ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել աշխարհի 2014 թվականի առաջնությանը: