ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայրս մահացել է 1995 թվականին, իսկ մայրս` 2000-ին: Մայրս իրենց միակ տունն ինձ էր թողել (ժառանգություն): Բայց տան վկայականի մեջ, առանց իմ իմացության, գրանցվել են նաեւ կնոջս ու երեխաներիս անունները: Հիմա այդ տնից իրենց նույնպես մասնաբաժին է հասնում: Ուզում եմ հասկանալ, թե որքանով է արդարացի նրանց` մասնաբաժին ստանալը, եթե ծնողներս տունը միայն ինձ էին թողել:

Նորիկ Հովհաննիսյան, 54 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Սեփականաշնորհման գործընթացի իրականացման սկզբնական շրջանում գրանցումն իրականացվում էր ըստ «օրդերում» հաշվառված մարդկանց անունների: Բոլորին գրում էին որպես համասեփականատեր` անկախ նրանից` նրանք չափահաս էին, թե անչափահաս: Եթե ի սկզբանե բոլորը գրանցված են եղել, ապա 2000 թվականին մայրը միայն իր մասը կարող էր թողնել որդուն: Օրինակ` եթե այդ տնից մորը հասնում էր քսանհինգ տոկոս մասնաբաժին, ապա նա միայն այդ քսանհինգ  տոկոսը կարող էր թողնել որդուն:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան հայտնի է, նվիրատվության իրավունքը չի վիճարկվում, եւ եթե Նորիկ Հովհաննիսյանի մայրը տունը նվիրատվության կարգով թողած լիներ որդուն, ապա ընտանիքի անդամները գույքային պահանջ ներկայացնելու իրավունք չէին ունենա: Տվյալ դեպքում պարզ եւ հստակ հասկացվում է, որ մեր հայրենակցի ծնողները բնակարանը ժառանգության կարգով են իրեն թողել: Այս պարագայում դժվար է ենթադրել, թե Նորիկ Հովհաննիսյանի հարցին ինչ լուծում կտրվի:




Լրահոս