ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ Բաղրամյան փողոցում եւ ամեն անգամ այդ փողոցով անցնելիս տեսնում եմ Բրիտանական խորհրդի ցուցանակը: Ինձ մոտ հարց է առաջանում` ի՞նչ գործունեություն է ծավալում Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը:

Լիլիթ Ամիրխանյան, 22 տարեկան, բանասեր

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք աշխատում ենք կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ:  Փորձում ենք ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ եւ համագործակցության հնարավորություններ Հայաստանի Հանրապետության ու Միացյալ Թագավորության միջեւ` գիտելիքների ու հմտությունների փոխանցման միջոցով: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը ներկայացնում է Միացյալ Թագավորությունում ուսանելու հնարավորությունները: Մենք առաջարկում ենք անգլերենի տարատեսակ քննություններ: Մեր արվեստի թիմն աշխատում է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արվեստի վերջին նվաճումները ներկայացնելու ուղղությամբ:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ինչպես միշտ, նման կառույցների գործունեության վրա լույս սփռելու փորձերը մոտավոր ու գրեթե ոչինչ չասող պատասխանների են արժանանում: Որպես կանոն` ներկայացվում է մեդալի միայն մի երեսը: Այն, ինչ ներկայացված է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի պարզաբանման մեջ, առանց դրա էլ կարելի էր ենթադրել: Բացի այդ, տվյալ երկրի դեսպանությունը նույնպես նմանատիպ առաքելություն է իրականացնում: Այնպես որ, որքան էլ Բաղրամյան փողոցի ցուցանակը շարժած լինի մեր ընթերցողի հետաքրքրասիրությունը, ցավում ենք, որ այս եւ նմանատիպ կառույցների մասին ավելին ներկայացնելու հնարավորություն մենք չունենք:




Լրահոս