Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր՝ հրապարակվել են 2014թ. առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցուցակը: Առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը. «Գազպրոմ Արմենիա», «Ղ-Տելեկոմ», «Ալեքս գրուպ», «Արմենիա տելեֆոն կոմպանի» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»:
Նշենք, որ տվյալների հրապարակումից օրեր անց «Մուլտի Գրուպ» կոնցեռնը հանդես եկավ հայտարարությամբ, թե կոնցեռնին և Գագիկ Ծառուկյանին պատկանող բաժնետոմսերով ընկերությունների՝ պետական բյուջե մուտքագրված գումարների չափը 6.182.257 դրամ է: Նրանց հայտարարությունում նշվում է, թե կոնցեռնը Հայաստանի տասը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:
Սակայն, ինչպես արդեն նշել էինք, հինգերորդ տեղում է գտնվում Մաքսիմ Հակոբյանին պատկանող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Պետք է նշել, որ ՊԵԿ-ի հրապարակած տվյալներում նման ցուցանիշով «Մուլտի Գրուպ» անունով ընկերություն առհասարակ չկա: