Արեգակի վրա տորնադո է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեգակի մակերևույթին տորնադո է բռնկվել, որի չափերը 5 անգամ գերազանցում են Երկիր մոլորակի չափերը: Գերտաքացած գազերը, որոնց ջերմաստիճանը Centigrade-ի սանդղակով հասնում է 2 միլիոն աստիճանի, շարժվում են ժամում 300 հազար կմ արագությամբ: Մասնագետները կարծում են, որ բացառիկ այս երևութը կարևոր դեր կխաղա արեգակնային քամիների սանձահարման գործում: Արեգակնային տորնադոն լուսանկարել են Ուելսի Աբերիսթուիթի համալսարանի մասնագետները: Տորնադոյի հետևանքով առաջացած հզոր մագնիսական դաշտը կարող է Երկրի վրա էլեկտրամատակարարման խափանումներ առաջացնել: Արբանյակների գործունեությունը ևս վտանգված է: 




Լրահոս