
ԱՄՆ-ի սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Ջոն Թեֆտի թեկնածությունը Ռուսաստանում իր արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում. գրում է ria.ru-ն:
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը միաձայն կողմ է քվեարկել Թեֆտի թեկնածությանը չպլանավորված նիստի ժամանակ:
Արդյունքում՝ Ջոն Թեֆտը մինչև օգոստոսի 1-ը վերջնականապես կհաստատվի ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:
Նշենք, որ Օբաման Թեֆտի թեկնածությունն առաջարկել էր հուլիսի սկզբին. Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա սկզբից: