
Ժամանակակից հայկական կինոարտադրանքը բավական անշուք է ու անարժեք: Այս տեսակետը որքան հին է, նույնքան էլ անվիճելի: Նման ֆիլմերը գերազանցապես թիթեռի կյանք են ունենում ու ավարտվելուն պես հիմնավորապես ջնջվում մարդկանց հիշողություններից:
Armlur.am-ի զրուցակիցները, հայկական ֆիլմ ասելով, հասկանում էին խորհրդային ժամանակների կինոարտադրանքը, երբ հիմնական դերերում հայկական կինոյի երևելիներն էին խաղում, իսկ սյուժեն անքննելիորեն գերազանց գնահատականների էր արժանանում բոլոր տիպի մրցույթներում ու փառատոններում՝ արժանանելով մրցանակների և գովեստի ծանրակշիռ խոսքերի:
Հայկական իրական կինոն այնքան արժեքավոր է, որ սերնդեսերունդ ո՛չ հետաքրքրությունն է նվազում, ո՛չ էլ դիտողների թիվը: