
International Champions Cup ընկերական մրցաշարում Մադրիդի «Ռեալ» – «Ռոմա» խաղում մադրիդցիների դարպասը «Ռոմայի» միակ եւ հաղթական գոլի հեղինակ դարձավ Ֆրանչեսկո Տոտտին: Նա խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:
«Խաղից երեւում էր, որ երկու թիմերն էլ լավ մարզավիճակում չեն: Սակայն հաճելի էր հաղթելը:
Ես հպարտանում եմ այն խաղով, որը «Ռոման» է խաղում, և հպարտանում եմ իմ թիմակիցներով», – նշել է Տոտտին: