15 տարի դիմակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում` Մերիլենդ նահանգի համալսարանում, իրականացրել է դեմքի փոխպատվաստման ամենամասշտաբային վիրահատությունը: 37-ամյա Ռիչարդ Լի Նորիսի դեմքը դժբախտ պատահարի հետեւանքով այլանդակվել էր: 15 տարի շարունակ ամերիկացին փողոց է դուրս եկել միայն դիմակով,- հաղորդում է BBC-ին: Մարտի 21-ին անհայտ անձն իր օրգանները եւ դեմքը նվիրել է Նորիսին: 36 ժամ տեւած վիրահատության արդյունքում տղամարդուն փոխպատվաստել են ոչ միայն դեմք, այլ նաեւ քիթ, ատամներ եւ լեզու: 




Լրահոս