ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի անունը կուսակցության համամասնական ցուցակից ջնջել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը: “”Ըստ մեր տեղեկությունների, Բոստանջյանը կուսակցության գրասենյակում համապատասխան դիմում է գրել, ստորագրել, նույնիսկ գույքի և եկամուտների հայտարարագիր ստորագրել: Այս ամենն ասում ենք այն պատճառով, որ սկզբնապես որոշված է եղել, որ Բոստանջյանը պետք է ընդգրկվի կուսակցության համամասնական ցուցակում: Եթե այդպիսի որոշում չլիներ, նրան ուղղակի կարող էին ասել, որ քեզ չենք ընդգրկելու ցուցակ, և իմաստ չունի զբաղվել ավելորդ թղթաբանությամբ: Բայց երբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համամասնական ցուցակի նախնական տարբերակը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի հաստատմանը, վերջինս ջնջել է Բոստանջյանի անունը:Քոչարյանը Բոստանջյանին չի ներել փետրվարի սկզբին ասուլիսներից մեկում արված այն հայտարարության համար, ըստ որի ԲՀԿ-ն առիթ չունի չսատարելու նախագահին: “”Մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթին””,- ասելէր Բոստանջյանը` նկատի ունենալով մեկ տարի առաջ ստորագրված կոալիցիոն հուշագիրը: Ւնչ վերաբերում է Վարդան Բոստանջյանին, ապա, մեր տեղեկություններով, նա խորհրդարանական ընտրություններից հետո կհայտարարի ԲՀԿ-ից դուրս գալու իր որոշման մասին: Ինչ իմաստ ունի լինել մի կուսակցությունում, որտեղ քեզ ոչ միայն չեն գնահատում, այլև ընդհակառակը` պատժում են դասը վատ սերտելու համար”,- գրել է թերթը:
«Հրապարակ. Վարդան Բոստանջյանի անունը ԲՀԿ համամասնական ցուցակից ջնջել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ