Հայկական ժամանակ. Ամալյանը հեռարձակողներին զգուշացրել է, որ Շուշան Պետրոսյանի երգերը քարոզչություն կդիտվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի ունեցած տեղեկություններով, օրերս հեռարձակողների հետ հանդիպման ժամանակ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը զգուշացրել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանի երգերի տեսահոլովակներն ու ձայնագրությունները դիտվելու են որպես քարոզչություն Հանրապետական կուսակցության օգտին, հետևապես` դրանք պետք է լինեն միայն սահմանված ժամերին կամ ընդհանրապես չլինեն: Հեռարձակողները դժգոհել են, քանի որ առջևում ապրիլի 24-ն է, և այդ օրը հայրենասիրական երգեր են հնչում, իսկ նման երգերում առնվազն “”Հայաստան”” բառը երգում է Շուշան Պետրոսյանը: Այս խնդրի պարզաբանման նպատակով երեկ թերթը դիմել է ՀՌԱՀ, բայց իր գրավոր հարցման պատասխանը երեկ այդպես էլ չի ստացել: 




Լրահոս